Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել համացանցի անջատումը Ռուսաստանում

Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել համացանցի անջատումը Ռուսաստանում
01.02.2021 | 13:32

ՌԴ անվանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով հավանական է, որ Ռուսաստանը կարող է անջատվել համաշխարհային ցանցից: «Եթե ինչ-որ արտակարգ իրավիճակ լինի, ինչ-որ մեկը լրիվ կորցնի գլուխը, հավանաբար ցանցը կանջատվի», – հայտարարել է Մեդվեդևը:

Դիտվել է՝ 8892

Մեկնաբանություններ